ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՄՈՍԿՎԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԲԱՔՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մոսկվան համարում է, որ Բաքուն և Երևանը ընդհանուր առմամբ կատարում են եռակողմ պայմանավորվածությունները։
«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում ելնում ենք նոյեմբերի 26-ի Սոչիի համաձայնություններից և աշխատում ենք դելիմիտացիայի հարցով հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ` կողմերի ցանկությամբ մեր երկրի խորհրդատվական աջակցությամբ», - ասել է Ռուսաստանի արտգործախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միաժամանակ մենք ողջունում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը», - հավելել է նա:
Մոսկվան, Զախարովայի խոսքով, ընդհանուր առմամբ կողմերից գոհ է և համարում է, թե և՛ Երևանը, և՛ Բաքուն կատարում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։


Читайте также

Оставить комментарий