ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԵՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՐԱ
«Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը գտնվում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Այս ուղղությամբ մեր քաղաքականությունն ակտիվ է»:
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր հիմնական ջանքերը կենտրոնացած են եռակողմ համաձայնագրերի իրականացման վրա:
Առաջնահերթություններից են Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծումը, լարվածության թուլացումը հայ-ադրբեջանական սահմանին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի բացումը: Մենք աջակցում ենք նաև Ղարաբաղյան կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների ակտիվացմանը՝ իր մանդատի հիման վրա և տարածաշրջանային նոր իրողությունների սթափ գնահատմամբ: Մենք կարծում ենք, որ եռյակը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև վստահության մեծացմանը, ինչպես նաև հումանիտար խնդիրների կարգավորմանը: Այդ ամենը որպես նախադրյալ կծառայեր՝ արդեն քաղաքական խնդիրների քննարկմանն անցում կատարելու համար»:
Զախարովան նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային այց է սկսել: Նա արդեն բանակցություններ է անցկացրել ադրբեջանական ղեկավարության հետ և առաջիկայում սպասվում է նաև նրա այցը Երևան: