ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է

Մենք համարում ենք, որ այս փուլում ամենակարևոր խնդիրը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումն է, տնտեսական դրական օրակարգի ձևավորումը, որը կարող է Հարավային Կովկասի կայուն զարգացման համար հեռանկարներ և պայմաններ ապահովել:
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, շատ դժվար է հաղթահարել պատերազմի հետևանքները, այդ թվում՝ հոգեբանորեն:
«Շատերը համաձայն չեն արդյունքների հետ, ոմանք ցանկանում են շարունակություն, ոմանք էլ՝ ռևանշ: Բայց արդյո՞ք սրանում է նպատակը: Այս հարցը պետք է տրվի: Պատասխանն ակնհայտ է. ոչ», - ասել է Զախարովան:


Читайте также

Оставить комментарий