Մարիա Զախարովա. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց, ակտիվացնել բանակցային գործընթացը»

irevanaz.com

Ցավոք, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շարունակվում են:
Այս մասին ճեպազրույցի շրջանակներում ասել՝ է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան:
«Արդյունքում կան սպանվածներ, վիրավորներ: Ես կցանկանայի ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց, ակտիվացնել բանակցային գործընթացը՝ քաղաքական ճանապարհով կարգավորմանը հասնելու համար, և ես կարող եմ նաև վստահեցնել ձեզ, որ մենք կշարունակենք հետևել այս թեմային և օպերատիվ մեկնաբանություններ տալ դրա հետ կապված», - ասել է Զախարովան:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 2


Hello irevanaz.com
Hello irevanaz.com