Մարիա Զախարովա․ Ադրբեջանի զորավարժությունները տարածաշրջանում անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում

Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 15-ից 18-ը, կրում են պլանային բնույթ և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցինը։
«Սովորաբար զորավարժություններն իրականացվում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների կողմից, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունները նախապես հաղորդվում են շահագրգիռ կողմերին: Մեր տեղեկություններով, այդ զորավարժությունները, ինչպես ասացի, պլանային բնույթ ունեն՝ ուղղված զորքերի մարտական պատրաստվածության կատարելագործմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում», - ասել է ՌԴ ԱԳՆ-Ի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մարտի 15-18-ը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու մասին՝ մինչև 10 000 զինծառայողների, մինչև 100 տանկ և այլ զրահամեքենաների, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռների և հրետանային համակարգերի, բազմաթիվ արձակման հրթիռային համակարգերի և ականանետերի, 30 ռազմական ավիացիոն ակտիվների, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։


Читайте также

Оставить комментарий