ՄՈՍԿՎԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԵԼ
Մոսկվան մտադիր է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի անցկացում առաջարկել։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը․
«Հույս ունենք, որ ամենամոտ ժամանակահատվածում կհաջողվի համաձայնեցնել այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ուշակովի խոսքով՝ Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը․
«Մենք գնահատում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իհարկե, մենք պատրաստ կլինենք նրանց հետ քննարկել ոչ միայն երկկողմ գործերը, այլև կարծիքներ փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա իրավիճակի վերաբերյալ»,- ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայունացման հիմքում եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել Պուտինի միջնորդությամբ․
«Մենք տեսնում ենք, որ այդ գործի մեջ փորձում են ներս խրվել ոչ տարածաշրջանային խաղացողներ, մասնավորապես Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, սակայն հիմնականում նրանք օգտագործում են մեր աշխատանքը։ Հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին՝ հենց մեր ակտիվ մասնակցությամբ»,- նշել է Ուշակովը։