ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը, հայտնում է APA-ն:Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը և խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։

