ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ԲԵՐԲՈԿԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ այցով Բաքվում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգը, ինչպես նաև COP29-ի շրջանակներում ընթացող բանակցությունները։ Նախարարները քննարկել են նաև՝ տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը և խաղաղ գործընթացում առկա խնդիրները։
Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել՝ Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ։


Читайте также

Оставить комментарий