ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ օրակարգը և իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ չնայած հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանակական հարաբերությունները կարգավորելու ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին, այդ գործընթացը մշտապես արգելափակվել է Հայաստանի կողմից տարբեր սադրանքների միջոցով»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Բայրամովը նաև ասել է, որ Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ օգտագործելով Լաչինի ճանապարհը ռազմական սադրանքների, այդ թվում՝ ապօրինի տեղափոխում և ականապատում, ապօրինի տնտեսական գործունեություն և Ադրբեջանի բնական ռեսուրսների թալան, նաև երրորդ երկրների քաղաքացիների կողմից ապօրինի հատելու համար: ԱԳ նախարարի խոսքով՝ հայ բնակչության շրջափակման և տարածաշրջանում մարդասիրական աղետի ստեղծման մասին պնդումները լիովին անհիմն են։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեծ թվով մեքենաներ և մարդասիրական այլ մեքենաներ ամեն օր անցնում են ճանապարհով»,- ասել է Բայրամովը։


Читайте также

Оставить комментарий