ԲԼԻՆՔԵՆՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ նրանք քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում, ընդգծել Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները Բրազիլիայում են G20-ի շրջանակներում:
Բլինքենն ու Ֆիդանը Հարավային Կովկասի հարցը քննարկել էին նաև նոյեմբերի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։