ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ՖԻԴԱՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Նախարարները քննարկել են մի շարք հարցեր, որոնց անդրադարձել են մեկ ամիս առաջ Անթալիայի դիվանագիտական հավաքի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Լավրովը և Ֆիդանը մասնավորապես խոսել են Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում` տարածաշրջանային ձևաչափով «3+3» հարթակի գործարկման մասին:
Անդրադարձ է եղել նաև ռուս-թուրքական համագործակցության որոշակի ուղղություններին և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցին։