ՄԽ-Ի ՓԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԿԱՆ ՔԱՅԼ Է ԵՐՎԱՆԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՎԱԼՏՈՆԵՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Արտգործնախարարների խորհրդի նիստում։
«Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու և ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու համար», - նշել է Էլինա Վալտոնենը։


Читайте также

Оставить комментарий