ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԼՏՈՆԵՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին:
Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։
Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով՝ վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։
Նիկոլ Փաշինյանը և Էլինա Վալտոնենն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել բիզնես կապերի խթանման, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։ Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։


Читайте также

Оставить комментарий