ԱՆԹԱԼԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՐԹԱԿ ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ. ՄԵՎԼՅՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելու համար։Այս մասին APA-ին ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքներով կհաջողվի հասնել կոնկրետ արդյունքների։
Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումը տեղի կունենա հաջորդ տարի ապրիլի 17-ից 19-ը։

