ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿԲԱՆԱԿՑԵՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կբանակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելով, որ ինքը ևս կմասնակցի քննարկումներին։
«Լավրովը հայտարարեց, թե պատրաստ է Անթալիայում մասնակցել այս հանդիպմանը: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ևս մեզ հայտնեց, որ կմասնակցի հանդիպմանը: Երկու նախարարն էլ պնդեցին, որ ես նույնպես ներկա գտնվեմ: Այս պատճառով հանդիպումը եռակողմ կանցկացվի», - ասել է թուրք նախարարը:
Ըստ Մևյութ Չավուշօղլուի, եռակողմ հանդիպումը նախատեսված է մարտի 10-ին։ Դիվանագիտական ֆորումը մեկնարկելու է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 13-ը։