ԱՆԿԱՐԱՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԻ՝ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Անկարան գոհունակությամբ է ընդունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերաբերյալ որոշումը:
«Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:
Անցած տարի կայացած առաջին ֆորումին մասնակցել են Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիքչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում իրենց տեսակետները, տեսլականներն ու լուծման հեռանկարները: