ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐ ՖՐԻԴՐԻԽ ՄԵՐՑՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ՝ ՆԱ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՎԵՐՋԵՐՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլերը ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»:Հաղորդվում է, որ Մերցը Ալիևին հրավիրել է Գերմանիա, Ադրբեջանի նախագահն ընդունել է հրավերը:

