ՄԻԵԴ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՎՃԱՐԵԼ 50 ՀԱԶ. ԵՎՐՈ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
2014թ. դեկտեմբերի 4-ին զինծառայող Արթուր Մարգարյանին գտել են զորամասի պահակակետի հարևանությամբ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Դեպքի հենց առաջին ժամերից իրավապահներն առաջ են քաշել ինքնասպանության վարկածը, իսկ հետագա քննությունը հիմնականում ընթացել է այդ վարկածի շրջանակում։ Մարգարյանի հայրը տարիներ շարունակ պնդել է, որ որդու մահվան հանգամանքները պատշաճ չեն քննվել, և բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց պատասխան չի տրվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026թ. սեպտեմբերի 17-ի վճռով արձանագրել է, որ քննությունը չի տվել Մարգարյանի մահվան համոզիչ բացատրությունը և բավարար չափով չի ուսումնասիրել տեղի ունեցածի այլ հնարավոր վարկածները։ ՄԻԵԴ-ն արձանագրել է կյանքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտում՝ Հայաստանի կառավարությանը պարտավորեցնելով Մարգարյանի ընտանիքին վճարել 50 000 եվրո՝ պատճառված ոչ նյութական վնասի համար։ Այս մասին գրում է Հետքը։
