ՄԻԵԴ-ից կոշտ նախազգուշացում Հայաստանին

irevanaz.comՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հայտնի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի կառավարության» գործով դատավճիռը, որը վերաբերում էր այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» ժխտմանը: Ինչպես հայտնի է, Շվեյցարիայում այդ ժխտումը քրեականացված է: Այդ օրենքը կիրառվել էր թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի նկատմամբ, որն էլ այն վիճարկել էր ՄԻԵԴ-ում և ստացել իր հայցի բավարարում:
Դրանից հետո Շվեյցարիայի կառավարությունը որոշեց, որ ինքն էլ պետք է վիճարկի Փերինչեքի հայցի բավարարումը: Եվ ահա ՄԻԵԴ-ը որոշեց, որ Փերինչեքն իրավացի է, և Շվեյցարիան խախտում է նրա ազատ խոսքի իրավունքը: Իրականում, Փերինչեք-Շվեյցարիա այս վեճում պարտվող կողմն ըստ էության հայությունն է, նաև Հայաստանը, քանի որ ՄԻԵԴ-ը փաստորեն սահմանում է, որ այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեորեն պատժելի չէ, դա մարդու իրավունքների խախտում է:
Չնայած Հայաստանի պաշտոնյաները, որոնք, ըստ էության, ներկայացնում էին հայկական կողմն այդ դատավարության ընթացքում, հաղթանակ են համարում դատավճռում ՄԻԵԴ Ստորին պալատի ավելի վաղ սահմանած դրույթների չեզոքացումը, որտեղ կասկած էր հայտնվում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» եղելության կապակցությամբ, այնուհանդերձ ՄԻԵԴ-ի այս որոշումն անկասկած ծանր բարոյական և քաղաքական հարված է հայությանը, հայկական հարցին, այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցին: Խնդիրն այն է, որ Հայաստանի համար, ըստ էության, վաղուց պետք է որ անցած էտապ համարվեր զուտ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այն էլ՝ Եվրոպայում:
Իհարկե, մեղմ ասած՝ դժվար է պնդել, որ ՄԻԵԴ-ի որոշումները ունեն քաղաքական մոտիվներ, սակայն միաժամանակ անկասկած է, որ անգամ ամենաիրավական որոշման պարագայում դատարանը չի կարող ուղղակի կամ անուղղակի չկրել քաղաքական մթնոլորտի, քաղաքական միջավայրի ազդեցությունը: Եվ այս իմաստով, իհարկե, տեղի ունեցածը երևի թե կարելի է որակել Հայաստանի արտաքին քաղաքական պարտություն:



Читайте также

Оставить комментарий