Ֆուադ Ալեսկերով. «ՄԻԵԴ-ը հաստատել է Հայաստանի կողմից Ադրբեջանական հողերի օկուպացիայի փաստը»

irevanaz.comԱդրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը մեկնաբանել է՝ «Չիրագովը և մյուսները Հայաստանի դեմ» գործի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը։
ԱԶԵՐԹԱՋ-ին տված հարցազրույցում Ֆուադ Ալեսկերովը հիշեցրել է, որ 2005 թվականի ապրիլին Լաչինի շրջանից հարկադիր վերաբնակներ Էլխան և Ադիշիրին Չիրագովները, Ֆախրեդդին Փաշաևը, Աքիֆ Հասանովը, Ռամիզ և Գարաջա Ջեբրաիլովները բողոքով դիմել են Եվրոպական դատարան։ Հայցվորները պահանջել են Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված Լաչինի շրջանում իրենց տներ վերադարձը և սեփական գույքից օգտվելու հնարավորությունը։
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի հաստատման և Եվրոպական դատարանի իրավասիության  տակ գտնվելու պահից սկսած, այսինքն տվյալ դիմումի քննարկման պահից սկսած՝ պաշտոնական Բաքուն  փախստականների և հարկադիր վերաբնակների իրավունքների պաշտպանման նպատակով համապատասխան քայլեր է սկսել ՄԻԵԴ-ում։
«Մենք հավաքել ենք Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղում հանցավոր վարչակարգին ռազմական, տնտեսական, քաղաքական, վարչական և այլ ձևերով աջակցման, Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը հաստատող բավականին հանցանշաններ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի արդար ու հեղինակավոր դիրքորոշնան շարադրման ապահովման նպատակով գործում ներգրավվել են համաշխարհային հայտնի  իրավաբաններ. բրիտանացի Իան Բրաունլին և Մալկոլմ Շոուն, ինչպես նաև ավստրիացի Գաբրիել Լանսկին։
Դա բոլորովին չի նշանակում, որ Ադրբեջանում չկան նման մակարդակի իրավաբաններ։ Ամբողջ գործը ՄԻԵԴ-ում մասնակցության փորձի և համաշխարհային մասշտաբով հայտնի փաստաբանների ներգրավվման ճանապարհով մեր հաղթանակի նկատմամբ հույսի ամրապնդման ցանկության մեջ է»,- պարզաբանել է Ֆ. Ալեսկերովը։
Նրա խոսքով, ադրբեջանցի և արտասահմանցի իրավագետների սերտ համագործակցության արդյունքում՝ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել համապատասխան փասթաթղթեր և նյութեր։
Անդրադառնալով Եվրադատարանի դատավճռի անմիջական էությանը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավարը նշել է, որ անմիջականորեն  հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող՝ «Չիրագովը և մյուսները Հայաստանի դեմ» գործի առաձնահատկություններից մեկը հանդիսանում է այն, որ հայտարարողների իրավունքները խախտվել են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Սակայն այդ խախտումների համար պատասխանատվությունը է կրում՝ այդ տարածքների մի մասը օկուպացրած Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար էլ հայտարարողների իրավունքների խախտման փաստի բացահայտման համար առաջին հերթին հարկավոր է եղել ՄԻԵԴ-ում ապացուցել, որ տվյալ տարածքները գտնվում են Հայաստանի փաստացի վերահսկողության ներքո։
«Եվրոպական դատարանի վերջին որոշման մեջ նշվում է, որ ոչ միայն Լաչինի շրջանը, այլ նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և նրան հարակից շրջանները գտնվում են Հայաստանի Հանրապետության արդյունավետ վերահսկողության տակ»,- նշել է Ֆ. Ալեսկերովը։
Նրա խոսքով, ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Համաձայնագրի համապատասխան՝ «արդյունավետ վերահսկողություն» տերմինը վերաբերում է «օկուպացիա» հասկացությանը։
«Այսինքն ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ հաստատում է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստը»,- ընդգծել է Ֆ. Ալեսկերովը։
Տվյալ արդյունքին գալու համար՝ ՄԻԵԴ-ը նախապես որոշել է, որ Լեռնային Ղարաբաղում անօրինական վարչակարգը գոյություն ունի միայն Հայաստանի Հանրապետության կողմից ռազմական, տնտեսական, ֆինանսական, վարչական ձևերով օգնության շնորհիվ և նրա հաշվին։
«Չնայած Հայաստանը փորձում է ցույց տալ Լեռնային Ղարաբաղում բանակի առկայությունը՝ Եվրադատարանը որոշել է, որ օկուպացված տարածքներում հիմնականում գործում են Հայաստանի ԶՈՒ-ի զորամասերը։ Բացի դրանից, Եվրադատարանի որոշման մեջ ապացուցվում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի դատավորների գործունեության փաստը։ Այսինքն Հայաստանը լրիվ պատասխանատվություն է կրում նրա համար, ինչ տեղի է ունենում օկուպացված տարածություններում»,- արձանագրել է Ֆ. Ալեսկերովը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նպատակադրված չէ սահմանափակվել Եվրադատարանի դատավճռով և կշարունակի քայլեր ձեռնարկել՝ փախստականների ու հարկադիր վերաբնակների ոտնահարված իրավունքների պաշտպանության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի  օկուպացված հողերից Հայաստանի ԶՈՒ-րի դուրս բերման հետ կապված։



Читайте также

Оставить комментарий