ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ԿԱՏԱՐԵԼ «ՉԻՐԱԳՈՎԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԳՈՐԾՈՎ ՄԻԵԴ-Ի ՎՃՌԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ԿԱՏԱՐԵԼ «ՉԻՐԱԳՈՎԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԳՈՐԾՈՎ ՄԻԵԴ-Ի ՎՃՌԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»Հայաստանը պետք է վերջ տա կեղծավորությանը և սկսի կատարել «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2015 թվականի հունիսի 16-ի վճռի պահանջները:
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ուսումնասիրելով ներկայացված ապացույցները՝ Եվրոպական դատարանի մեծ պալատը հաստատել է, որ Հայաստանը վերահսկում է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզը և օկուպացված մյուս տարածքները: Դատավճռում ասված է, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում ադրբեջանցի հարկադիր վերաբնակների իրավունքների խախտման համար, մեկ անգամ ևս վերահաստատվում է նրանց իրենց հարազատ հողեր վերադառնալու իրավունքը:
Նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարության վերջին հայտարարությունը, որում փորձ է արվում Ադրբեջանին մեղադրել ատելություն դրսևորելու մեջ, մեկ անգամ ևս ապացուցում է, որ պաշտոնական Երևանը կանխակալ կերպով է մեկնաբանում միջազգային կառույցների որոշումները:      
«Նման անհիմն հայտարարություններով Հայաստանը նպատակ է հետապնդում մոլորեցնել միջազգային հանրությանը և նրա ուշադրությունը շեղել ատելության հողի վրա իր իրագործած հանցագործություններից»:



Читайте также

Оставить комментарий