ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ 2023 Թ. ՀՀ-ԻՆ 90,000 ԵՎՐՈ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՆԱԽՉԸՎԱՆ ԹՌՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախչըվան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը 2021 թ. հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախչըվան ուղևորատար չվերթեր իրականացնելու համար։
Այս ուղղությամբ թռչում էր նաև ընկերության դուստր ընկերությունը՝ Buta Airways–ը։


Читайте также

Оставить комментарий