ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԽԱԲԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են: Եթե նրանք չդադարեն դա անել, մենք այլ միջոցներ կձեռնարկենք», - ասել Չավուշօղլուն՝ անդրադառնալով մասնավորապես Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրմանը:
«Թուրքիան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ, սակայն «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է», - NTV-ին ասել է Չավուշօղլուն՝ շարունակելով. - «Ես դա չեմ կարող ընդունել: Հայաստանի հայտարարություններն այս հարցում նույնպես անկեղծ չեն, մենք որպես համարժեք պատասխան փակեցինք օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում կարող ենք այլ քայլեր ձեռնարկել»։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դադարեցնի «Թուրքիային խաբելու փորձերը»։ Թուրք նախարարը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին թույլ է տրվել օգտվել Թուրքիայի օդային տարածքից, որովհետև Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստին, և սա միջազգային իրադարձություն է։


Читайте также

Оставить комментарий