ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ, ԱՆԿԵՂԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԵՎ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿԵՑ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական է համարել Պրահայում վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը՝ միևնույն ժամանակ Հայաստանին ուղղված դրական ժեստ որակել օդային տարածքը բացելն ու ուղիղ թռիչքներ սկսելը:
Թուրքիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ:
«Մենք ժեստեր ենք արել՝ մեր օդային տարածքն ենք բացել, ուղիղ թռիչքներ են սկսվել, այլ ժեստեր էլ ենք անում՝ սահմանին որոշ աշխատանքներ... մեր սահմանին սահմանազատող գետեր կան, պետք է ուսումնասիրել դրանց հունի փոփոխություններ կա՞ն թե ոչ, ճանապարհներ, կամուրջներ, անցումներ կան: Այսինքն, ապագայում, երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն, դրա համար նախապատրաստություն պետք է տեսնել: Ի վերջո, մեր նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը բոլոր այս հարցերը բարեկամաբար, անկեղծ մթնոլորտում և մոտեցմամբ քննարկեց, արդյունավետ հանդիպում էր»,- ասել է Չավուշօղլուն:


Читайте также

Оставить комментарий