ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԸ ԱՅՍՕՐ ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով կժամանի Ադրբեջան։ Այցի շրջանակներում Ֆիդանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին հասնելու միջոցները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում հարցերն ու նախագծերը։ Կողմերը նաև խորհրդակցություններ կանցկացնեն՝ Թուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի, որը շուտով կհյուրընկալի Թուրքիան, ինչպես նաև COP31-ի վերաբերյալ։
