ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՌԴ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 14 ՎԱԳՈՆ ՑՈՐԵՆ ԵՎ 1 ՎԱԳՈՆ ՓԱՅՏԱՆՅՈՒԹ
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 14 վագոն՝ 976 տոննա ցորեն և 1 վագոն փայտանյութ։Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 50,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

