ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԳԱՐԱԲԱՂ
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր երկօրյա այց են սկսել Գարաբաղ և Արևելյան Զանգեզուր։Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցին մասնակցում է 58 երկիր և 9 միջազգային կազմակերպություն ներկայացնող շուրջ 150 հոգանոց պատվիրակություն։
Դիվանագետներին ներկայացնելու են Խանքենդիում, Շուշայում, Աղդարայում և Քելբաճառի շրջաններում իրականացվող շինարարական ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների ներկայիս վիճակն ու դրանց պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։

