ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱ՝ ԿԱ՞ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ. ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետն Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Տիգրանաշենի վերաբերյալ հանրաքվեին, հայտարարեց՝ սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ:«Այս պահին, սահմանազատման դետալների հետ կապված, չկա ոչ մի պայմանավորվածություն․ դրանց թիվը զրո է։ Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Այսինքն, երկրները սահմանազատում անեն՝ ստորագրելով փաստաթուղթ, քանի որ կանոնակարգով նախատեսված է, որ սահմանազատումները ամփոփվում են պետական սահմանի մասին միջպետական պայմանագրով», - նշեց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց՝ «ես ասել եմ կա անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք ոնց ենք լուծում: Դրա տարբերակները կան, մամուլում, փորձագիտական շրջանակներում բոլոր հնարավոր տարբերակները քննարկված են»
Անդրադառնալով սահմանապահների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց. «Մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացնում ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո»։

