ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՃԱՆԱՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ 86,600 ՔԿՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել: Եվ մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քառ. կմ տարածքային ամբողջականությունը»:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:
«Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տարածքային ամբողջականությունը ներառո՞ւմ է անկլավները՝ վարչապետը դրական պատասխան տվեց:
«Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել ու նայել»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ սահմանագծի հետ կապված հստակ ասվում է, թե, օրինակ, ինչ տարբերակներ կան, անկլավների հետ կապված տարբերակները մի քանիսն են:


Читайте также

Оставить комментарий