ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բաքուն Երևանին կոչ է արել խաղաղության պայմանագիր ստորագրել և կառուցողականորեն մոտենալ սահմանների սահմանազատման հարցին:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
«Մենք բազմիցս ենք արդեն ասել` պատերազմը մնացել է անցյալում, Հայաստանը հիմա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության համաձայնագիր ստորագրի և առավել կառուցողաբար մոտենա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին»։
Դեսպանը կրկնել է նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե հակամարտությունը լուծված է, ու պնդել, որ այս հարցում Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները լիովին համընկնում են:


Читайте также

Оставить комментарий