Փոլադ Բյուլբյուլօղլու. Հայաստանը կտրականապես հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները

Դուք հավանաբար գիտեք, որ երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ, ավերվել են Գյանջա, Բարդա, Թարթառ, Նաֆթալան և այլ քաղաքների բնակելի թաղամասեր: Բայց ամենասարսափելին այն է, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո մարդիկ շարունակում են մահանալ, պայթել ականի վրա»:
Այս մասին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում:
«Ականազերծման աշխատանքներում մեզ օգնում են նաև ռուս խաղաղապահները, որոնցից մեկը նույնպես վերջերս պայթել է ականի վրա, ևս մի քանիսը՝ վիրավորվել են: Այս աշխատանքներում ներգրավված են նաև թուրք մասնագետները: Ընդ որում՝ հայկական կողմը կտրականապես հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները»: