«Կգա այն օրը, երբ աշխարհի բոլոր երկրները կճանաչեն Խոջալույի ցեղասպանությունը»

irevanaz.comՌուսաստանի մայրաքաղաքում անցկացվել է Խոջալույի ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն։
Միջոցառումը կազմակերպվել է «Արդարություն Խոջալույին» միջազգային տեղեկատվական արշավի շրջանակներում։ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսսի (ՀԱԿ), Ռուսաստանի ադրբեջանական երիտասարդական կազմակերպության (ՌԱԵԿ) և Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, ՌԱԵԿ-ի նախագահ՝ Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան, ՀԱԿ-ի նախագահ Մամեդբագիր Ալիևը, Ռուսաստանի ադրբեջանական համայնքների նախագահները, Ռուսաստանի տարբեր համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարարկական գործիչներ և լրագրողներ։
«Արդարություն Խոջալույն» միջազգային տեղեկատվական արշավի կողմից իրագործված աշխատանքների մասին տեսահոլովակի ցուցադրմամբ սկսված միջոցառմանը՝ ելույթ է ունեցել Լեյլա Ալիևան։ Նա նշել է, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի ռազմական կազմավորումները 7 հազար բնակչությամբ Խոջալույում ցեղասպանության ակտ են իրագործել։ Նրա խոսքով՝ Խոջալույի ցեղասպանության հետևանքով սպանվել է 613 մարդ, 1000 խաղաղ բնակիչ հաշմանդամ է դարձել. «Հայկական ագրեսորների կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ հերթական զանգվածային սպանդի հետևանքով սպանվելէ  106 կին, 83 երեխա, 70 ծերեր։ 1275 խաղաղ բնակիչ պատանդ է վերցվել, 150 մարդկանց ճակատագրի մասին մինչև հիմա ոչինչ հայտնի չէ»։
Լեյլա Ալիաևան անդրադառնալով «Արդարություն Խոջալույին» արշավի շրջանակներում անցկացված աշխատանքներին՝ նշել է, որ արշավը հաջողությամբ է անցկացվում աշխարհի շատ երկրներում. «Արդարություն Խոջալույին» արշավը հաջողությամբ է անցկացվել աշխարհի մի շարք երկրներում և այդ միջազգային տեղեկատվական և քարոզչական արշավը մինչև հիմա շարունակվում է։ Խոջալույի ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրներում։ Պակիստանի, Մեքսիկայի, Ռումինիայի, Չեխիայի խորհրդարանները հայտարարել են Խոջալույի ցեղասպանության ճանաչման մասին։ ԱՄՆ-ի վեց նահանգներում ընդունվել են Խոջալույի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեը։ Ես համոզված եմ, որ կգա այդ օրը, երբ աշխարհի բոլոր երկրները կճանաչեն Խոջալույի ցեղասպանությունը։ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Իրենց հարազատ օջախներից զրկված քաղաքացիները կվերադառնան իրենց տները»։
Դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն իր ելույթում նշել է, որ փետրվարի 26-ի օրը ադրբեջանական ժողովրդի համար հանդիսանում է ծանր ամսաթիվ. «21 տարի առաջ Խոջալույում տեղի ունեցած իրադարձությունները ընդմիշտ կմնան մեր հիշողության մեջ, մեր սրտերում» նշել է Փոլադ Բյուլբյուլօղլուն։



Читайте также

Оставить комментарий