ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Ադրբեջանը բարձր է գնահատում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը, որը մենք տեսնում ենք Ռուսաստանի ղեկավարության կողմից, ինչպես նաև հանրության շրջանում։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում դեմառդեմ հանդիպման ժամանակ։
«Հեյդար Ալիևը ակտիվորեն մասնակցել է այս մեծ նախագծի իրականացմանը (Բայկալ-Ամուր մայրուղի-խմբ.), որը, ինչպես հիշում եմ, կոչվում էր համամիութենական շինարարական նախագիծ և իր ավանդն է ներդրել դրա իրականացմանը։ Ուստի, անշուշտ, մեզ համար շատ հաճելի է և մեծ պատիվ է՝ մասնակցելու միջոցառմանը։ Այսօր ավելի ուշ կհանդիպենք նրա հետ, ով նույնպես իր ավանդն է ներդրել այս գլոբալ նախագծի իրականացմանը: Պատմության մեջ նման հիշարժան պահերն էլ ավելի են մերձեցնում մեր երկրներին ու ժողովուրդներին և ավանդ են ներդնում մեր հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացմանը»,- նշել է Ադրբեջանի պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий