ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄԱՀՎԱՆ 19 ՏԱՐԻՆ

Այսօր լրանում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան 19 տարին։
Այդ օրը երկրի բոլոր մարզերում, այդ թվում նաև մայրաքաղաք Բաքվում՝ անցկացվում են հիշատակի միջոցառումներ։
Պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչները կայցելեն Նշանավոր մարդկանց հուղարկավորության պատվո ծառուղի՝ Հեյդար Ալիևի գերեզման։ Հեյդար Ալիևի մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ` հիշատակի միջոցառումներ կկազմակերպեն նաև արտասահմանյան երկրներում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները։
Նշենք, որ Հեյդար Ալիռզա օղլու Ալիևը ծնվել է 1923 թ. մայիսի 10-ին, Նախչըվան քաղաքում։ 1944 թվականից նա աշխատել է պետական անվտանգության մարմիններում։ 1964 թ. Հեյդար Ալիևը նշանակվում է ՊԱԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնում, իսկ 1967 թ. առաջադրվում է՝ Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության Կոմիտեի նախագահի պաշտոնում՝ գեներալ-մայորի կոչումով։ Այդ տարիներին նա հատուկ բարձրագույն կրթություն է ստացել Լենինգրադում, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1969 թ. Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի պլենումում Հեյդար Ալիևն ընտրվել է Ադրբեջանի ԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1982 թվականին՝ ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ, նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Այդպիսով նա դարձել է նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը։
1987 թ. հոկտեմբերին Հեյդար Ալիևը՝ որպես ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի և անձամբ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող քաղաքականության դեմ բողոքի նշան՝ պաշտոնաթողություն է խնդրել։ 1990 թ. հունվարի 20-ին՝ խորհրդային զորքերի կողմից Բաքվում իրագործված արյունալի ողբերգության կապակցությամբ ելույթ ունենալով Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչությունում՝ Հեյդար Ալիևը պահանջել է պատժել ադրբեջանական ժողովրդի դեմ ուղղված հանցագործության կազմակերպիչներին և իրագործողներին։ Չհամաձայնվելով ղարաբաղյան հակամարտության հարցում ԽՍՀՄ-ի ղեկավարության հայամետ քաղաքականության հետ՝ Հեյդար Ալիևը 1991 թ. հուլիսին լքել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության շարքերը։
1990 թ. հուլիսին վերադառնալով Ադրբեջան, Հեյդար Ալիևը սկզբում ապրել է Բաքվում, իսկ այնուհետև՝ Նախչըվանում։ Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1991-1993 թթ. նա զբաղեցրել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1992 թ. Նախչըվան քաղաքում կայացած՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության սահմանադիր համագումարի ժամանակ Հեյդար Ալիևն ընտրվել է կուսակցության նախագահ։ 1993 թ. հունիսի 15-ին նա ժողովրդի պահանջով վերադարձել է Բաքու, որտեղ ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հունիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ, սկսել է իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորությունները։ 1993 թ. հոկտեմբերի 3-ին, համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևն ընտրվել է նախագահ, իսկ 1998 թ. հոկտեմբերի 11-ին կրկին վերընտրվել է այդ պաշտոնում։ Առողջական վիճակի հետ կապված, նա հրաժարվել է մասնակցել 2003 թ. հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններին։
Հեյդար Ալիևը վախճանվել է 2003 թ. դեկտեմբերի 12-ին՝ Քլիվլենդ քաղաքի (ԱՄՆ) կլինիկայում։


Читайте также

Оставить комментарий