ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ ԱՊՐՈՒՄ ԷԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԽԱՆՔԵՆԴԻՈՒՄ, ԱՅԼԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԲԱՔՎՈՒՄ, ԳՅԱՆՋԱՅՈՒՄ, ԻՐԵՎԱՆՈՒՄ, ԳՈՅՉԱՅՈՒՄ, ԶԱՆԳԵԶՈՒՐՈՒՄ, ԴԱՐԱԼԱՅԱԶՈՒՄ, ԲԱՍԱՐՔԵՉԱՐՈՒՄ

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Խանքենդի քաղաքում ։
«Ես այստեղ եղել եմ հորս հետ։ Ես հիշում եմ այդ մթնոլորտը: Այստեղ եղել են շփումներ՝ բառիս բուն իմաստով, անկեղծ մթնոլորտում, համատեղ աշխատանք է տարվել։ Այսօր Սարսանգի ջրամբարի վրա բարձրացրեցինք Ադրբեջանի դրոշը։ Սարսանգի ջրամբարը և Սուգովուշանի ջրամբարը կառուցվել են 1976 թվականին Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանի և գյուղատնտեսության զարգացման համար։ Այդ ժամանակ ներդրվեցին հսկայական միջոցներ, երկաթուղի անցկացվեց Աղդամից Խանքենդի, այստեղ ստեղծվեց բարձրագույն ուսումնական հաստատություն, և այն շենքերի բացարձակ մեծամասնությունը, որ տեսնում ենք Խանքենդիում, կառուցվել են հենց այդ տարիներին»,– ասել է պետության ղեկավարը։