Մեհրիբան Ալիևա. «Բոլոր փախստականները կվերադառնան իրենց հարազատ հողեր»

irevanaz.comՓարիզում կայացել է Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման 20-ամյակին նվիրված արարողություն։

Հեյդար Ալիևի հիմնադրամի,   Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և աջակցությամբ անցկացված արարողությանը մասնակցել ու ելույթ է ունեցել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Ընդգծելով, որ այս տարի նշվում է Ադրբեջանի անկախության վերականգնման 20-րդ տարեդարձը, նա գոհունակությամբ նշել է, որ այդ իրադարձությանը նվիրված առաջին միջոցառումն անց է կացվում Ֆրանսիայում։ Մեհրիբան Ալիևան ասել է, որ որպես անկախ երկիր Ադրբեջանը շատ երիտասարդ է։ Սակայն Հրո Երկիր կոչվող այս վայրը ունի հինավուրց պատմություն։

Նշելով, որ 1918 թվականին ձեռք բերված անկախությունը շարունակվել է ընդամենը 23 ամիս, առաջին տիկինն ընդգծել է, որ ավելի քան 70 տարիների ընթացքում Ադրբեջանը բախվել է խորհրդային վարչակարգի կոշտ օրենքներին։ Սակայն այդ տարիների ընթացքում ադրբեջանական ժողովուրդը ապրել է անկախության երազանքով և վերջապես հասել է դրան։ Չնայած, որ պատմական տեսակետից 20 տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ, այդ ընթացքում Ադրբեջանը շատ մեծ հաջողությունների է հասել, վերածվել է տարածաշրջանի ամենասրընթաց զարգացող երկրի, ընդգծել է Մեհրիբան Ալիևան։

«Հարգելի հյուրեր, կցանկանայի հատուկ ընդգծել, որ այս բոլոր հաջողություններին մեր երկիրը հասել է ձգձգվող և մինչ հիմա չլուծված հիմնահարցի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության պայմաններում։ Մենք վստահ ենք, որ կգա այդ օրը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, բոլոր փախստականները և բռնի տեղահանվածները կվերադառնան իրենց հարազատ հողեր», - ընդգծել է Մեհրիբան Ալիևան։

Երեկոյի վերջում ներկայացվել են Ֆիքրեթ Ամիրովի «Հազար ու մի գիշեր» հայտնի բալետից հատվածներ։ Այնուհետև երեկոյի մասնակիցները ծանոթացել են ադրբեջանական ցուցահանդեսի հետ, որտեղ ներկայացվել են ղարաբաղյան գորգեր:



Читайте также

Оставить комментарий