ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕՐԸ. ԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ 1991 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱԿՏԸ
Այսօր Ադրբեջանի Պետական անկախության վերականգնման օրն է:
Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1991 թ. հոկտեմբերի 18-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության անկախության մասին» Սահմանադրական ակտը։
Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը՝ հենվելով 1918 թ. մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրի վրա, ժառանգելով Ադրբեջանի Հանրապետության ժողովրդավարական սկզբունքներն ու ավանդույթները և ղեկավարվելով՝ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. օգոստոսի 30-ի՝ «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով, ընդունում է այդ Սահմանադրական ակտը և սահմանում է՝ Ադրբեջանի Հանրապետության պետականության շինարարության և քաղաքական ու տնտեսական կառուցվածքի հիմունքները։
1991 թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանում համաժողովրդական հանրաքվե է անցկացվել։ Հանրաքվեի բյուլետենում տեղ էր գտել մեկ հարց. «Դուք աջակցում եք արդյոք Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից ընդունված՝ «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» Սահմանադրական ակտին»։ Ադրբեջանական ժողովուրդը միաձայն հանդես է եկել հանրապետության պետական անկախության օգտին։
1992 թ. մայիսին Միլլի Մեջլիսի կողմից հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության Պետական օրհներգը (երաժշտությունը՝ Ուզեր Հաջիբեյլիի, խոսքերը՝ Ահմեդ Ջավադի), իսկ քիչ հետո՝ եռագույն դրոշը և ութանկյուն աստղի ու նրա ներսում բոցի պատկերով պետական զինանշանը։
1992 թվականից հոկտեմբերի 18-ը Ադրբեջանում նշվում է, որպես տոն, սակայն չի համարվում ոչ աշխատանքային օր։
2021 թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է «Անկախության օրվա մասին» նոր օրենք։ Նույն օրը նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Անկախության օրվա մասին» օրենքը։
Ըստ օրենքի՝ մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը և հոկտեմբերի 18-ը՝ պետական անկախության օրը, վերանվանվել են։ Այսպիսով, մայիսի 28-ը հռչակված է Անկախության օր, իսկ հոկտեմբերի 18-ը՝ Անկախության վերականգնման օր։