Օմբուդսմենի գրասենյակ. Հայաստանի նկատմամբ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակը մեկնաբանել է՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Armnews հեռուստաալիքին տված հարցազրույցը։
«ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, հայկական պետության նախկին ղեկավարը անկեղծորեն խոստովանել է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ օկուպանտները նպատակաուղղված գնդակոծել են ադրբեջանական Գյանջա քաղաքի բնակելի թաղամասերը։
Միևնույն ժամանակ Ս. Սարգսյանը իր հարցազրույցում անդրադարձել է պատերազմի ժամանակահատվածում Հայաստանի կողմից օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի (ՕՏՀՀ) «Իսկանդեր»-ի կիրառման հարցին և նշել է, որ այն մարտական գործողությունների վերջին օրերին գործի էր դրվել Շուշայի ուղղությամբ։
Սա հերթական անգամ հաստատում է, որ պատերազմի ժամանակ Հայաստանը արգելված զենքեր է օգտագործել մարտական գործողությունների գոտուց հեռու գտնվող Ադրբեջանի շրջանների խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ, ինչը բերել է բազմաթիվ մարդկային զոհերի։ Նշված հարձակումների հետևանքով զոհվել են 94 խաղաղ բնակիչ, ներառյալ 12 երեխա, իսկ 414 մարդ, այդ թվում նաև 54 երեխա վիրավորվել են։ Ինչպես նաև չորս երեխաներ կորցրել են իրենց երկու ծնողներին։
Չնայած դրան, հայկական կողմը առաջվա պես հակամարտության մասին կեղծ տեղեկությունները տարածելով՝ համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձեր է ձեռնարկում: Տվյալ մոտեցումը խափանում է հետկոնֆլիկտային խաղաղաշինության գործընթացը»,- ասվում է գրասենյակի հաղորդագրությունում։
Գերատեսչությունում նշել են նաև, որ այս ամենը պետք է գնահատվի, որպես Հայաստանի ներկա ռազմաքաղաքական ղեկավարության կողմից՝ Ժնևի համաձայնագրի և լրացուցիչ արձանագրությունների, այդ թվում նաև Ժնևի «Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» IV համաձայնագրի, Հաագայի «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» համաձայնագրի, «Երեխաների իրավունքների մասին» համաձայնագրի կոպիտ խախտում։ Դրա հետ կապված Հայաստանի նկատմամբ պետք է կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ։


Читайте также

Оставить комментарий