Բոլորին է հայտնի, որ ապրիլյան բախումները սկսվել են շփման գծի մերձակա ադրբեջանական բնակավայրերի արկակոծությամբ:

irevanaz.comՀայաստանում զարգանում է առասպելագործության արվեստը:
Առասպելագործության և փաստերի աղավաղման հանդեպ հայերի հակվածությունը վաղուց է հայտնի և ըստ երևույթին, այս առումով նրանք իրենց հավասարը չունեն: Այս կործանիչ տենչը բարոյական արգելքների բացակայության պայմաններում ավելի է ուժեղանում և ձևափոխվելով երբեմն այնպիսի մտահնար ձև է ստանում, որ զարմացնում է անգամ կյանքում շատ բան տեսած փորձառու մարդկանց:  Սակայն առասպելագործության վարպետները մոռանում են մի հանգամանք. ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս: Մերկախոս պոպուլիզմով հեռու չես գնա, նշում է CBC հեռուստաալիքը:        
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի» հրապարակած զեկույցը: Լեռնային Ղարաբաղի անջատողականները բողոքում են ապրիլյան իրադարձությունների հետևանքներից, թեև դրա նախաձեռնողը հայկական կողմն էր: Դժվար չէ կռահել, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ներկայացված այսպես կոչված «զեկույցը» բացարձակ ապատեղեկատվություն է պարունակում: Օկուպանտներն Ադրբեջանին մեղադրում են «հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող՝ ագրեսիվ քաղաքականություն վարելու մեջ»: Իբր Ադրբեջանի Զինված ուժերը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ուժ են կիրառել «խաղաղ բնակչության նկատմամբ»: Նման անհեթեթ հարցադրումը առնվազն անբարոյականության դրսևորում է: Բոլորին է հայտնի, որ ապրիլյան բախումները սկսվել են շփման գծի մերձակա ադրբեջանական բնակավայրերի արկակոծությամբ: Ադրբեջանի պատասխան հարվածն ուղղված էր բացառապես հակառակորդի ռազմական օբյեկտների վրա: Եթե այդ գոտում գտնվել են մի քանի քաղաքացիական անձիք, ապա դա Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների խղճի վրա է: Ստացվում է, որ նրանք թնդանոթի մսի դեր են խաղացել, հայկական կողմին առանձնապես չի հետաքրքրել քաղաքացիական անձանց անվտանգության հարցը: Այսպես թե այնպես՝ հայկական կողմի դժգոհություն, ինչպես միշտ, անհիմն և ծիծաղաշարժ են:     
Մինչդեռ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության և պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, կազմակերպվել է օտարերկրյա լրագրողների և դիվանագետների այցը Թերթերի և Աղդամի շրջաններ: Այստեղ նրանք իրենց աչքերով են տեսել Հայաստանի Զինված ուժերի ագրեսիվ գործողությունների հետևանքները. 100-ավոր ավերված տներ և սոցիալական օբյեկտներ, զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ամենը փաստաթղթավորվել և ուղարկվել է միջազգային կառույցներ:  
Հայկական կողմի մեղադրանքները հիմնված են Ղարաբաղի այսպես կոչված «օմբուդսմենի զեկույցի» վրա, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ փաստաթուղթ չես անվանի: Բացի այդ, հակառակորդը  ադրբեջանական կողմին մեղադրում է սպանված հայ զինվորների դիակները պղծելու մեջ: Որպես փաստարկ՝ կրկին ներկայացնում են այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեի», այլ կերպ ասած՝ գոյություն չունեցող «պետության» գոյություն չունեցող «կառույցի» զեկույցը:
Մինչդեռ, այդ ստոր հանցագործությունները կատարվել են հենց հայերի կողմից, ինչն արդեն ապացուցված է բազմաթիվ լուսանկարներով և տեսանյութերով, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի զինդատախազության կողմից: 
Ի դեպ, հայերը ծաղրում են նաև իրենց զինվորներին, ընդ որում նրանց՝ ովքեր դեռ կենդանի են: Այսպես, օկուպացված ադրբեջանական տարածքներում ծանր վիրավորված զինծառայող 21-ամյա Հովհաննես Պողոսյանը մինչև բանակ զորակոչվելն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, սակայն այնուամենայնիվ, նրան բանակ են տարել: Հարազատները պատմում են, որ «Հովհաննեսը խրոնիկ գաստրիտ ունի, փայծաղի լայնացում, ամորձիների հետ կապված խնդիր ունի»: Սակայն դա չի խանգարել Հայաստանի հանցավոր ռեժիմին ոչ միայն զորակոչել նրան, այլև ուղարկել առաջնագիծ: Չգիտես ինչու այս պատմությունը վրիպել է Հայաստանի «աչալուրջ» օմբուդսմենի աչքից:



Читайте также

Оставить комментарий