ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ԸՆԹԱՆՈՒՄ, ԵՎ ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԿԼԻՆԻ. ԱԼԻԵՎ
Այսօր խաղաղություն է հաստատվել, պատերազմն ավարտվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը կայուն կլինի։ Ամեն դեպքում, սա է Ադրբեջանի դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:«Ամեն դեպքում, սա ադրբեջանական պետության դիրքորոշումն է։ Բայց մենք երբեք չենք մոռանա մեր ժողովրդի դեմ կատարված վայրագությունները։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային կենտրոնները, և այս հիշողությունը մեզ ավելի զգոն կդարձնի։ Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերով, թույլ չի տա, որ մեր ժողովրդի դեմ ավելի նենգ ծրագրեր իրականացվեն։ Մենք պետք է զգոն լինենք, մենք զգոն ենք, և միևնույն ժամանակ մենք ամրապնդում ենք մեր ռազմական հզորությունը», - ընդգծեց Ալիևը։

