ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի», - Աղդամ երրորդ անգամ այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի միջազգային իրավական նորմերի և սկզբունքների հիման վրա՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով: Բայց ադրբեջանցի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այս դաժանության մասին։ Ոչ ոք չպետք է մոռանա: Եվ վստահ եմ, որ այսօր տարվող աշխատանքները, այդ թվում բանակաշինության ոլորտում, ավելի կուժեղացնեն Ադրբեջանը՝ ի պատասխան Հայաստանում գլուխ բարձրացրած ռևանշիստական ուժերի», - ասել է պետության ղեկավարը:
Հայկական օկուպացիայից ազատագրված Աղդամում Իլհամ Ալիևն կոչ է արել ադրբեջանցի գործարարներին տեղում ներդրումներ անել:  Նա պատմել է Աղդամի վերակառուցման աշխատանքների, աղդամցիների վերադարձի և աշխատատեղերի ստեղծման ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ գործարարները պետք է ավանդ ունենան այս նախագծերում:
«Ես ադրբեջանցի գործարարներին կոչ եմ անում թող գան Աղդամ և ներդրումներ անեն այստեղ ու Ադրբեջանի ազատագրված մյուս տարածքներում: Քանի որ այսօր Ադրբեջանում գործարարության համար հրաշալի պայմաններ են ստեղծվել, և պետությունը ամեն կերպ աջակցում է գործարարներին», - ասել Ադրբտջանի նախագահր:


Читайте также

Оставить комментарий