ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՂՎԱՆԱ-ՈՒԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԳԱՆՁԱՍԱՐԻ ԵՎ ԴԱԴԻՎԱՆՔԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքը հայտարարություն է տարածել, որում «վճռականորեն դատապարտում է հայկական հասարակությունում և Հայաստանի քաղաքական շրջանակներում ռևանշիստական բնույթի արձագանքը» Գյանջասար և Խուդավենգ Բաքվում հավատարմագրված դիվանագետների այցի հետ կապված իրադարձություններին:Նշելով, որ «Գյանջասարը» և «Խուդավենգը» աղվանական պատմամշակութային ժառանգություն են, հայտարարության հեղինակները, շարունակում են. - «Համարում ենք, որ հայկական, այդ թվում՝ հայկական լոբբիստական շրջանակների, որոնք մինչ օրս չեն հրաժարվել պատերազմի քարոզչությունից, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից, որոնք խոսում են խաղաղության օրակարգին նվիրվածության մասին, որպես հայկական ժառանգություն Ադրբեջանի այնպիսի պատմական հուշարձանների ներկայացումը, ինչպիսիք են Գյանջասարը և Խուդավենգը, ոչ միայն պատմական փաստերի հերքում և կեղծում է, այլև սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում ձևավորվող փխրուն խաղաղ գործընթացի համար»:
Հայտարարության հեղինակները պնդում են, որ Հայաստանի քաղաքական և կրոնական շրջանակները անկեղծ չեն խաղաղության իրենց ձգտման մեջ:

