ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը։
Ազերթաջի ստացած հայտարարության մեջ ասվում է.
«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ով Ադրբեջանին մեղադրում է՝ մեր երկրի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին արտագաղթի ստիպելու մտադրության մեջ։ Այս հայտարարությունը ոչ միայն անհիմն է, այլև հակասում է միջազգային իրավունքի նորմերին և 2020 թվականի եռակողմ հայտարարությանը, որով Հայաստանը պարտավորվել է դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից, ծառայում է Ադրբեջանում անօրինական ռազմական ներկայությունը շարունակելու նպատակին. որպես տարածքային պահանջների աջակցություն:
Հեգնանք է առաջացնում այն, որ վարչապետ Փաշինյանը խոսում է էթնիկ զտումների մասին: Այսպես, հենց Հայաստանն է, որ բռնի ուժով վտարել է բոլոր ադրբեջանցիներին իր տարածքից և խոչընդոտում է նրանց վերադարձին։ Հայաստանի կառավարությունը, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, անտեսում են Արևմտյան Ադրբեջանի Համայնքի՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար խաղաղ երկխոսության կոչերը։ Հայաստանը դրսևորում է մարդու իրավունքների անտեսում` չարձագանքելով այդ կոչերին, և իր գործողություններով, որոնք ոտնձգություն են անում Ադրբեջանի ինքնիշխանության դեմ, փորձում է սաբոտաժի ենթարկել՝ հայազգի իր քաղաքացիներին վերաինտեգրելու Ադրբեջանի կառավարության ջանքերը:
Կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին դադարեցնել այդ վնասակար գործողությունները և ապահովել ադրբեջանցիների անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Հայաստան։ Կարևոր է, որպեսզի Հայաստանը համաձայնի ներգրավել միջազգային առաքելություններ՝ այս գործընթացին նպաստելու, վերադարձող ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար», - ընդգծվում է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий