ՎԱՍԻԼԻ ՆԵԲԵՆԶՅԱ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ռուսաստանը անընդունելի է համարում ուժի կիրառումը և կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել ռուսական միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին:
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչային ներկայացված զեկույցի և հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական դերը գնահատելու համար:
«Ռուսաստանի Դաշնությունը ծայրաստիճան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանցին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը և դրանից հետո: Դրա հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, կան տուժածներ նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: Ուժի կիրառումը անընդունելի ենք համարում և ակնկալում ենք, որ կկատարվեն Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին: Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բարձրացնել լարվածության աստիճանը, ինչպես նաև՝ անշեղորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել է Նեբենզյան:
ՌԴ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է Անվտանգության խորհրդի անդամներին, որ Ռուսաստանի ղեկավարությունը սերտ կապի մեջ Բաքվի և Երևանի հետ իրադրության կայունացման նպատակով: Վասիլի Նեբենզյան հույս է հայտնել, որ Սամարղանդում՝ Շանհայան համագործակցության կազմակերպության շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում տվյալ թեման կլինի ուշադրության կենտրոնում: