ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՍԿՍԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՆ

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով ու շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին իրադարձությունները ապացուցում են այդ գործընթացի կարևորությունը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի անհրաժեշտությունը՝ ռուսական կողմի ներկայացրած առաջարկների հիման վրա», - ասել է Զախարովան։


Читайте также

Оставить комментарий