ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին», - հայտարարել է Զախարովան՝ շեշտելով, որ «Ռուսաստանն ունի եզակի փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում»։
Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ Մոսկվայի տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ Նա տեղեկացրել է, որ «արդեն ձևավորվել է ռուս փորձագետների թիմ՝ խորհրդատվական օգնություն ցույց տալու համար»։