ՓԱՇԱԶԱԴԵ. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ
Հայոց եկեղեցին և հայկական սփյուռքը ակտիվորեն զբաղվում են ապակառուցողական քարոզչությամբ՝ փորձելով խափանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերը։Report-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ԱՄՆ-ի էթնիկական փոխըմբռնման հիմնադրամի նախագահ և հիմնադիր Մարկ Շնայերի և նրա պատվիրակության ընդունելության ժամանակ։
«Մինչ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջանքեր է գործադրում կառուցողական համագործակցության մթնոլորտում խաղաղություն հաստատելու համար, Հայոց եկեղեցին և հայկական սփյուռքը ակտիվորեն զբաղվում են ապակառուցողական քարոզչությամբ՝ այս գործընթացը խափանելու համար», - հայտարարել է Ա. Փաշազադեն։

