ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐ ՓԱՇԱԶԱԴԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի հետ չի կարելի խոսել վերջնագրի լեզվով, հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։
«Կարծում եմ, որ հայոց կաթողիկոսի հայտարարություններն [այն մասին, որ հայ ժողովուրդը չի ընդունի Ղարաբաղի Ադրբեջանի մաս լինելը] անընդունելի են կրոնական գործչի համար: Կրոնական գործիչները պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն», - այսօր լրագրողներին ասել է Փաշազադեն։
Նրա խոսքով՝ կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է: «Մենք հայկական եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում», - եզրափակել է Փաշազադեն։