Կովկասի մահմեդականների վարչությունը Խոջալուի ցեղասպանության հետ կապված դիմել է աշխարի կրոնական առաջնորդներին
Կովկասի մահմեդականների վարչությունը Խոջալուի ցեղասպանության 22-րդ տարելիցի հետ կապված դիմում է ընդունել՝ աշխարհի կրոնական առաջնորդներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների Եվրոպական դատարանին:
«Ադրբեջանական Խոջալու քաղաքում կատարված ցեղասպանության 22-րդ տարելիցի նախօրյակին արտահայտելով միլիոնավոր ադրբեջանցիների կամքն ու զգացումները, մենք դիմում ենք ողջ համաշխարհային հանրությանը, անկախ, նրանց դավանանքից, լեզվից, ռասսայից ու ազգային պատկանելիությունից բոլոր բարի կամքի մարդկանց: Մենք վստահ ենք, որ ոչ մի ժողովուրդ, ոչ մի կրոն չեն կարող արդարացնել համամարդկային արժեքներին հակասող այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են բռնությունը, սպանությունը, ագրեսիան»,- ասվում է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի երեքշաբթի տարածած ուղերձի մեջ:
Չնայած Ադրբեջանի բազմաթիվ ուղերձներին, Խոջալուի ցեղասպանության իրագործման փաստը դեռ չի ստացել արժանի քաղաքական ու իրավաբանական գնահատական, չի վերածվել միջազգային մակարդակով դատապարտման օբյեկտի, ասվում է ուղերձում: