ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ: ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ
Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին։ Վստահ եմ, որ օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ:Նա նշել է, որ 15 միլիոն տոննա թողունակությամբ երկաթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ։

